Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«Ժառանգությունը» նվազում է

«Ժառանգությունը» նվազում է
18.09.2015 | 09:58

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանը հայտարարել է «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալու, խմբակցության ղեկավարի լիազորությունները վայր դնելու մասին: «Վերջին շրջանում իմ և Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումները թե արտաքին, թե ներքին, և թե ներկուսակցական կազմակերպական հարցերում սկզբունքորեն տարբերվում են, ինչն անարդյունավետ է դարձնում մեր համատեղ թիմային աշխատանքը»,- գրել է Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում:
«Մեծ հարգանք ունեմ Րաֆֆիի անձի նկատմամբ և չեմ ցանկանում, որ մեր քաղաքական տարաձայնությունները բացասաբար անդրադառնան «Ժառանգության» և, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական ծրագրերի իրականացմանը։ Դադարեցնում եմ անդամակցությունս «Ժառանգություն» կուսակցությանը, ինչպես նաև վայր դնում խմբակցության ղեկավարի լիազորությունները։ Շնորհակալություն եմ հայտնում «Ժառանգության» բոլոր անդամներին՝ վերջին տարիների մեր համատեղ գործունեության համար»,- գրել է նա: 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուբիկ Հակոբյանը հուսալի ապաստան կգտնի կամ ՀՅԴ-ում, կամ ՀՀԿ-ում:

Դիտվել է՝ 963

Մեկնաբանություններ